Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը՝ համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաև սիրել։
Մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի…