Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի (XII–XIII դդ.) առակների հիման վրա։
«Գայլի և այծի մասին,
Առյուծի, էշի և շան մասին,
Նրանց մեքենայություններն ու ինտրիգները
Աղվեսի գրքից աղվեսը ձեզ կպատմի»:
«Աղվեսագիրք» (Առաջին անիմացիոն մյուզիքլը Խորհրդային Միությունում) վառ, դինամիկ երաժշտական ֆիլմը ներկայացնում է փոխակերպումներով և անհավանական իրավիճակներով լի մի քանի պատմություններ։ Եվ դրանք հիմնված էին 13-րդ դարի հայ առակագիր Վարդան Այգեկցու «Աղվեսների գիրքը» ժողովածուի առակների վրա։ Մեկը մյուսի հետևից խոր իմաստով լի պատմություններ են հայտնվում կենդանական աշխարհի բնակիչների մասին՝ օժտված մարդկային արատներով։ Ինչպես ցանկացած առակում, ֆիլմն ավարտվում է բարոյականությամբ. «Թող հավերժական արատները ապաստան չգտան հոգիներում և, ոտնակոխ անելով շեմը, նորից թափառեն առակների մեջ»:
Նկարագրություն՝ Կարինե Սաակյանց